News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տրանսպորտային ոլորտի խնդիրները եւ վարորդական իրավունքի տրամադրման հարցերը ոչ մի ընդհանուր բան չունեն ԵՏՄ Մաքսային օրենսգրքի կիրառման հետ: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում «Եվրասիական տնտեսական միության Հարկային օրենսգրքի մասին» պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պխմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին ԵՏՄ անդամ երկրների կողմից երաշխիքների մասին, որոնք կնպաստեին հայ ձեռներեցների իրավունքների պաշտպանությանը: Ընդդիմադիրը որպես օրինակ բերեց ժամանակին աղմկահարույց հարցը Ռուսաստանում վարորդական իրավունքի տրամադրման մասին:

Միրումյանի խոսքով՝ ընդամենը 2 երաշխիք կա: «Առաջինն այն է, որ ԵՏՄ Մաքսային օրենսգրքում ամրագրված դրույթները պետք է պարտադիր կատարվեն»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը՝ հավելելով, որ երկրորդ երաշխիքն այն է, որ եթե ապօրինի գործողություններ կան, ապա ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային կառույցների եւ մարմինների անմիջական համագործակցություն՝ առաջացած խնդիրները կարգավորելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ