News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արգենտինայի իշխանությունների ներկայացուցիչներից պաշտպանության նախարար Օսկար Ագուադն առաջինն է հրապարակայնորեն խոստովանել, որ նոյեմբերի 15-ին կորած San Juan սուզանավի անձնակազմի բոլոր 44 անդամները զոհվել են: Նա այս մասին հայտարարել է Todo Noticias հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Լրագրողի հարցին՝ կարելի՞ է համարել, որ սուզանավի բոլոր նավաստիները զոհվել են, Արգենտինայի ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է. «Միանգամայն ճիշտ է»:

Նա պարզաբանել է, որ ավելի վաղ ընդունված փրկարարական գործողությունը դադարեցնելու եւ սուզանավի որոնումների վրա կենտրոնանալու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով , որ «էքստրեմալ պայմանները եւ սուզանավի անհետանալու պահից անցած ժամանակահատվածը ողջ մնալու ոչ մի հնարավորություն չեն տալիս»: Ագուադը հիշեցրել է միջազգային նորմերի գոյության մասին, որոնք ժամանակային սահմանափակում են սահմանում, որից հետո պետք է անցնել որոնողական գործողության հաջորդ փուլին:

San Juan սուզանավի հետ կապն ընդհատվել էր նոյեմբերի 15-ին, նոյեմբերի 16-ին սկսվել էին սուզանավի որոնողական գործողությունները, որին մասնակցել են մի շարք երկրներ: Նոյեմբերի 30-ին Արգենտինայի ՌԾՈւ-ն հայտնել է անձնակազմի փրկության գործողության դադարեցման մասին: Նավաստիների ազգականները դիմել են երկրի նախագահին՝ վերանայելու փրկարարական գործողությունը դադարեցնելու որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ղրղզստանում առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Նրանցից երեքն այժմ գտնվում են ծանր վիճակում...
Ամենաշատ