News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին  նախագծին ԱԺ «Ելք» խմբակցությունը «դեմ» է քվեարկելու: Այս մասին այսօր՝ դեկտեմեբրի 5-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Մաքսային հարաբերությունների հետ կապված անընդհատ խնդիրներ են առաջանում եւ առաջանալու են: Երբ լավ ներկայացված հաստ թղթերը հանենք եւ մեր հարգելի ռազմավարական գործընկեր մաքսավորներին ցույց տանք, ասելու են՝ это все ерунда: Դրա օրինակը մենք ունենք, ինձ քաղաքացին նամակ է գրել եւ ասել, որ մաքսակետում աշխատակիցն իրեն հենց այդ պատասխանն է տվել»:

Պատգամավորի խոսքով, աստացվում է, որ ՀՀ Ազգային ժողոը երեք տարի փութաջանորեն զբաղված էր «եռունդաներին» «կողմ» քվեարկելով. «Մենք չենք ուզում դրան կողմ քվեարկել եւ այս քննարկվող նախագծին խիստ հարգելի պատճառով դեմ ենք քվերակելու»:

Նշենք, որ խորհրդարանում ընթանում է հերթական քառօրյայի աշխատանքը. օրակարգում է ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու, նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ նախագծերը:

Օրակարգում է նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» նախագծերը:

Ընդհանուր առմամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 41 օրենքի նախագիծ եւ միջազգային համաձայնագիր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ