News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ոչնչացնել այն ռազմական տեխնիկան, որի պիտանիության ժամկետն արդեն լրացել է: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի ապահովման ու մատակարարումների կազմակերպության միջեւ ստորագրված համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նրա խոսքով՝ այս կամ այն տեխնիկայի ոչնչացման մասին որոշումը հայկական կողմն է ընդունում: «Հայաստանը բարեխղճորեն է կատարում իր միջազգային պարտավորությունները: Սա վերաբերում է նաեւ Եվրոպայում սովորական սպառազինության թվաքանակի պահպանման մասին պարտավորությանը հետեւելուն»,- ասաց Նահապետյանը՝ նշելով, որ Հայաստանը մի շարք ուրիշ պարտավորություններ էլ ունի, եւ Երեւանը պարտավոր է դրանց հետեւել ու կհետեւի:

Նահապետյանն ընդգծեց, որ հնացած ռազմական տեխնիկայի ապամոնտաժումը  թույլ կտա միջոցներ խնայել եւ կուտակել նաեւ նորը ձեռք բերելու ու դրա համապատասխան խնամքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ