News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի եւ Տավուշի մարզերը ներկայացնող 18 գործարար դեկտեմբերի 1-2-ը մասնակցել են «Մարքեթինգ եւ վաճառք հյուրատների համար» խորագրով դասընթացին: Այն կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի եւ նրա գործընկերներ` «Ի-վի քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:

Երկօրյա դասընթացը վարում էր հյուրատնային եւ հյուրընկալող բիզնեսում տարիների փորձ ունեցող խորհրդատու Դիանա Ավետյանը: Դասընթացի առաջին օրվա ընթացքում մասնավոր փոքր հյուրատների տնօրենները եւ սեփականատերերը լսեցին, թե ինչ պետք է անել իրենց շուկան եւ առնչվող ծառայություններն ավելի լավ ճանաչելու համար, ինչպես տարբերվել տեղական եւ գլոբալ մրցակիցներից, ինչպես ապահովել առցանց ներկայություն՝ սեփական վեբկայքի եւ սոցցանցերում բացված էջերի միջոցով: Մասնակիցները նաեւ ծանոթացան հյուրերի համար «Տան կանոնակարգ» սահմանելու քայլերին:

Դասընթացի երկրորդ օրվա ընթացքում հյուրատների ղեկավարները տեղեկացան ոլորտի համակարգերի եւ չափորոշիչների, ինչպես նաեւ հյուրերի սպասարկման յուրահատկությունների մասին: Միջոցառման վերջում հյուրատների ներկայացուցիչները ծանոթացան քայլերին, որոնք անհրաժեշտ է  ձեռնարկել, եթե իրենց հյուրատունը գտնվում է հիմնական զբոսաշրջային երթուղիներից հեռու:

Դիանա Ավետյանը կարեւորեց, որ պետք է հետեւել ոլորտի եւ ընդհանուր շուկայի զարգացման միտումներին եւ յուրաքանչյուր հաճախորդին առաջարկել նրա կարիքները բավարարող ծառայություններ: Փորձագետը նաեւ շեշտեց, որ մասնակիցներն ուշադրություն դարձնեն հատկապես թվային դարաշրջանում հաճախորդների նախասիրությունների փոփոխություններին:

«Ի-վի քոնսալթինգի» ծրագրերի ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը նշեց, որ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում սա հերթական դասընթացն էր ծրագրի շահառուների համար: «USAID/PRP ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից մեկը մեր շահառուների համար նոր շուկաների հասանելիությունն ապահովելը եւ նրանց մարքեթինգային աջակցություն տրամադրելն է: Այդ առումով մարքեթինգային հմտություններ  գիտելիք տրամադրող դասընթացները կարեւոր նշանակություն ունեն»,- ասաց Հովհաննիսյանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Հյուրատների զարգացման հայկական ասոցիացիային, որն աջակցել է դասընթացի կազմակերպմանը: «Մեր հյուրատներից շատերը կարիք ունեն նման դասընթացների, որոնց շնորհիվ գործարարները կկարողանան ավելի շատ հաճախորդ ներգրավել եւ զարգացնել իրենց ծառայությունները»,- շեշտեց ասոցիացիայի նախագահ, դասընթացի մասնակից Օֆելյա Պետրոսյանը:

Մարքեթինգի եւ շուկայում շահառուների առաջ մղման միջոցառումներն իրականացվում են  «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի բաղադրիչներից մեկի շրջանակում: Ծրագրի մյուս բաղադրիչներն են ընտրված համայնքներում տեղական տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների զարգացումը եւ բնության պահպանությունը:

Նշենք, որ 2013 թ. օգոստոսից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առեւտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը  եւ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնը» (CARD): USAID/PRP  ծրագրի հետ կապված հարցերի համար կարող եք կապվել «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ