News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում ապրում է շուրջ մեկ մլն ՀՀ քաղաքացի, որոնք առերեսվում են նաեւ բանկային համակարգի քաղաքականության հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով, «Դատալեքս» կայքում, ընդամենը մեկ օրվա ընթացքում շիրակի մարզի ընդհանուր իրավասության վարչական դատարանում նախատեսվել է 20 նիստ, որից 19-ը՝ բանկերն ընդդեն քաղաքացիների են եղել. «Կան դեպքեր, երբ տարբեր բանկեր միեւնույն անձի դեմ գումարի բռնագանձման պահանջի հայց են ներկայացրել: Ըստ տարբեր ուսումնասիրությունների, ՀՀ 5 բնակիչներից  երեքն ունեն վարկեր»:

Էնֆիաջյանը թվարկեց, թե քանի տեսակի վարկեր կան Հայաստանում. «Առողջապահական վարկեր, լոմբարդային վարկեր, ուսումնակա վարկեր, շինարարական վարկեր, հանգստի վարկ, հարսանեկան արարողություն կազմակերպելու վարկեր, բնակարանի վերանորոգման վարկեր, ավտոմեքենաների ձեռքբերման վարկեր, ապառիկ առեւտրի վարկավորում, հիպոթեքային վարկեր, բիզնես ծրագրերի վարկեր, գյուղատնտեսական վարկեր, լիզինք, փոքր ու միջին բիզնեսի զարգացման վարկեր, թեեւ դրանց զարգացումը չենք կարողանում արձանագրել: Մնում է հուղարկավորության արարողության վարկեր նախատեսեն: Այս քաղաքականությամբ պետք է նաեւ արտագաղթի վարկեր սահմանեք»:

Իր խոսքը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորն ավարտեց այսլես. «Բնակիչները վերցնում են վարկեր եւ քաշվում են, իսկ բանկիրները վերցնում են եւ հաշվում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ