News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել, որ անհետանալուց կարճ ժամանակ առաջ արգենտինական San Juan սուզանավի կապիտանը տեղի ունեցած վթարի պատճառով 8 անգամ զանգել է  ռազմածովային բազա: Երկրի ՌԾՈւ ներկայացուցիչ Էնրիկե Բալբին հաստատել է, որ սուզանավը վերջին կապից առաջ գիշերը մի քանի անգամ կապ է հաստատել:

Տեղական հեռուստաալիքի տրամադրության տակ է հայտնվել արբանյակային կապի ծառայություններ մատուցող Tesacom ընկերության զեկույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Փաստաթղթից հետեւում է, որ անձնակազմը նոյեմբերի 15-ին 8 զանգ է կատարել: Դրանից հետո սուզանավն արդեն կապի մեջ չի մտել, զանգերի ընդհանուր տեւողությունը կազմել է մոտ 55 րոպե: «Փաստերի խեղաթյուրումից խուսափելու համար» անձնակազմը ամբողջ տեղեկատվությունը գրավոր է փոխանցել:

San Juan սուզանավի հետ կապն ընդհատվել էր նոյեմբերի 15-ին: Սուզանավի անհետանալու օրը անձնակազմը հրամանատարությանը տեղեկացրել է մարտկոցային բաժին ջուր լցվելու մասին, որը կարճ միացում եւ բռնկում է առաջացրել:.

Սուզանավի որոնումները սկսվել են նոյեմբերի 16-ին: Նոյեմբերի 30-ին Արգենտինայի ՌԾՈւ-ն հայտնել է փրկարարական գործողության դադարեցման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
Նշենք, որ վիրավորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, հետո երեւի...
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան...
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Մայիսի 5-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի...
Հրդեհ Հրազդանի կիրճում, «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում. Այն մարվել է 3 ժամ անց
Մայիսի 5-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Մայիսի 5-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Մայիսի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են...
Ամենաշատ