News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ լսել են գործով մեղադրյալներից Տրապիզոնի ժամդարմերիայի հետախուզության բաժնի նախկին պետ Մեթին Յըլդըզին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Մեթին Յըլդըզը պատմել է, որ սպանությունից ամիսներ առաջ մի օր կեսօրվա ընդմիջմանն իրեն է զանգել Օքան Շիմշեք անունով մեկը եւ ասել, որ Յասին Հայալ անունով մեկը ցանկանում է սպանել Ստամբուլում ապրող Հրանտ Դինք անունով մի հայ լրագրողի։ «Դրանից հետո հաջորդ օրը ես այդ ինֆորմացիան հայտնեցի ժանդարմերի հրամանատար Ալի Օզին, սակայն նա ասաց հետո մանրամասն կխոսենք։ Դրանից հետո էլ աշխատանքային ժողովին կրկին մոտեցա Ալի Օզին եւ հիշեցրեցի Դինքի դեմ կազմակերպվող սպանության մասին, սակայն նա այդ անգամ էլ ասեց, թե դա լուրջ թեմա է եւ հետո պետք է խոսել։ Դրանից հետո մի քանի անգամ նույն հարցով դիմել եմ ու կրկին տարբեր պատճառներով չի քննարկել ու ինձ գործը շարունակելու հրահանգ չի տվել։ Այսինքն, ես հրաման չեմ ունեցել, որ հետեւի այդ գործին։ Մեղավորը ես չեմ»,-ասել է Մեթին Յըլդըզը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ