News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին կարող է բացասական ազդեցություն ունենալ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման բանակցությունների վրա, կարծում է Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը, որը Իսլամական համագործակցության կազմակերպությանն առընթեր Երուսաղեմի հարցով կոմիտեի նախագահն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրամփին հղված Մարոկկոյի թագավորի ուղերձի տեքստի համաձայն՝ Երուսաղեմի կարգավիճակը մերձավորարեւելյան կարգավորման կենտրոնական հարցն է: «Անհրաժեշտ է պահպանել քաղաքի իրավական կարգավիճակը, եւ չի կարելի այնպիսի միջոցառումները ձեռնարկել, որոնք կարող են ազդել նրա քաղաքական կարգավիճակի վրա»,- կարծում է Մարոկկոյի թագավորը: Ուղերձի տեքստ հրապարակվել է թագավորական գրասենյակի կայքում:

Քանի որ ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացի «գլխավոր հովանավորներից» մեկն է, Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրությունը բացասաբար կանդրադառնա հակամարտության կարգավորման վրա:

Մուհամմեդ VI-ն ԱՄՆ նախագահին նաեւ հիշեցրել է հրեաների, քրիստոնյաների եւ մուսուլմանների համար Երուսաղեմի հատուկ նշանակության մասին եւ կոչ է արել պահպանել քաղաքի «համագոյակցության ու հադուրժողականության երկրի եւ խորհրդանիշի» կարգավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ