News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կա՞ «ընտանեկան ավանդական արժեքների» ցանկ եւ ի՞նչ նկատի ունեն մարդիկ, երբ խոսում են այդ արժեքների մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին:

«Հետաքրքիր է, որպես այս խորհրդարանական մեծամասնության կառավարության անդամ՝ ի վերջո կառավարությունն ունի՞ սահմանած մեր ընտանեկան ավանդույթների ու արժեքների, կոպիտ ասած՝ ցանկը, որովհետեւ այս ընթացքում այնքան աբսուրդ բաներ ենք լսել։ Հիմա էլ ԱԺ փոխնախագահը ձեւակերպում տվեց եւ ստացվում է, որ ընտանիքը որտեղ տատիկն ու թոռնիկն է, կամ երկու քույր են՝ ընտանիք չէ: Այդքան անվանդականը որ արծարծում եք, ցանկը տվեք, տեսնենք»,-ասաց Փաշինյանը:

Ի պատասխան արդարադատության փոխնախարարը նշեց, որ այդ եզրույթը օրինագծում կիրառվել է այն հատվածում, որտեղ խոսվում է ընդհանուր կարգավորման գաղափարախոսության եւ ամրագրված սկզբունքային մոտեցման մասին:

Փաշինյանն արձագանքեց, թե խոսքը ոչ թե բուն օրենքի տեքստին էր վերաբերվում, այլ օրենքի քննարկման կոնտեքստում հնչած արժեքներին, ավանդույթներին:

«Ուզում եմ ցանկ տաք, հասկանանք: Կոնտեքստից հասկանում եմ, որ ավանդական արժեք ասելով՝ այնպիսի աբսուրդ բաներ են նկատի ունենում, որ ես, օրինակ, պատրաստ չեմ ընդունել որպես ազգային ավանդական արժեք, շատ դեպերում դա աղբ է, որ պետք է նետել աղբանոց»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ