News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ոչ մի նորմալ մարդ չի կարող բռնությանը կողմնակից լինել: Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխման, ընտանիքում բռնության ենթարկվող անձանց պաշտպանության եւ ընտանեկան բարեկեցության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով՝ անձանբ ինքը բռնությանը դեմ է ինչպես ընտանիքում, այնպես էլ խորհրդարանում, ընդհանրապես հասարակության մեջ: «Մենք պետք է բռնությունից հրաժարվենք, եւ սա կոնկրետ փաստ է: Երկրորդը վերաբերում է ավանդական ընտանիքին: Այո՛, սա իմ առաջարկն է, որն ամրագրված է Սահմանադրության մեջ»,- պարզաբանեց ԱԺ փոխխոսնակը՝ հավելելով, որ սա բխում է իր աշխարհայացքից, եւ որ ցանկացած քաղաքական գործիչ իր կարծիքն ունի, եւ ինքն իրեն պահպանողական է համարում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ