News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում նախնական տվյալով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդու մասնակցությամբ մահվան ելքով վրաերթի գործով նախաքննությունը շարունակվում է:

NEWS.am-ի հետ զրույցում քաղաքապետի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի պաշտպան Հայկ Սարգսյանը հայտնեց, որ փորձաքննություններ կան, որոնց պատասխանը դեռ չի ստացվել:

«Իմ պաշտպանյալն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ նախնական տեղեկություններով, 2017թ. հունիսի 8-ին հոր ծառայողական մեքենայով Հրազդանի քաղաքապետի որդին վրաերթի էր ենթարկել Հրազդանի բնակիչ 58-ամյա Վալերի Թորոսյանին, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր:

Արամ Դանիելյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նա ստորագրությամբ ազատ էր արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը...
Ամենաշատ