News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հնդկաստանում բացվել է Հարավային Ասիայի առաջին էլիտար հյուրանոցը շների եւ կատուների համար: Կենդանիների տերերը շքեղ համարներում մեկ գիշերվա համար պետք է 70 դոլար վճարեն: Չորքոտանի հյուրերին կառաջարկեն թաշվե մահճակալներ, զբոսանքի համար առանձին պատգշամբներ, լողավազան, սպա, ռեստորան եւ հատուկ Բելգիայից ներկրված առանց ալկոհոլի գարեջուր, հաղորդում է NEWSru.com-ը:

Հյուրանոցը տեղակայված է Գուգուգրամա քաղաքի էթլիտար թաղամասում:

Critterati հյուրանոցի պաշտոնական կայքում նշված է, որ այն լյուքս դասի է:

Հյուրանոցի սեփականատեր Դիփակ Չավլան ասում է, որ հյուրանոցում կենդանիները չեն ձանձրանա:

Առավոտյանից 7-ից մինչեւ ուշ երեկո նրանց սպասում են զբոսանքները, սպան, ճաշը ռեստորանում, խաղեր եւ այլ հետաքրքիր արկածներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ