News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կուբայում ԱՄՆ դեսպանատան մի քանի տասնյակ աշխատակիցների վիճակը ուսումնասիրող բժիշկները հիվանդների ուղեղներում անոմալիաներ են հայտնաբերել: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ուղեղի տարբեր մասերում սպիտակ նյութի կառուցվածքում  շեղումներ կան, հաղորդում է Meduza-ն:

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Կուբայի ԱՄՆ դեսպանատանը բնակվող 24 մարդ ձայնային հարձակումից կարող էր տուժել:

Որոշ դիվանագետներ բողոքել էին լսողության կորստից, նրանցից մեկը ստիպված էր լսողական սարք կրել:

Թե ինչն է սպիտակ նյութում փոփոխությունների պատճառ դսարձել, հայտնի չէ:

Ըստ Associated Press-ի՝ ձայնային ալիքները չէին կարող նման ազդեցության հանգեցնել:

2016-ի վերջից Կուբայում ԱՄն դեսպանատան աշխատակիցները սկսել էին վատ ինքնազգացողությունից բողոքել, այդ թվում գլխացավերից եւ տարածության մեջ վատ կողմնորոշվելուց:

Ըստ վարկածներից մեկի՝ պատճառներից մեկը ձայանին հարձակումը կարող էր լինել:

 

Կուբան նշել է, որ որեւէ առնչություն չունի ամերիկյան դիվանագետների եւ նրաց հարազատների ինքնազգացողության վատթարացման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ