News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ որոշումը՝ ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք «սադրիչ եւ վտանգավոր քայլ» է համարում, հաղորդում է Tasnim-ը:

Իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահը նշել է, որ մուսուլմանական պետությունները պետք է միավորվեն եւ դիմակայեն Միացյալ Նահանգների «սխալ, ապօրինի, սադրիչ եւ շատ վտանգավոր» գործողություններին:

Նա նաեւ ողջունել է Թուրքիայի նախագահի՝ Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ գագաթաժողով անցկացնելու նախաձեռնությունը՝ այդ հարցը քննարկելու համար: Նա նշել է,  որ Իրանը ընդունում է գագաթաժողովի հրավերը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ եւ Իսրայելի նման անօրինական գործողությունները կարող են Պաղեստինում եւ ամբողջ տարածաշրջանում անկայունություն առաջացնել:

Իր հերթին Էրդողանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը մուսուլմանական աշխարհի ներքին երկպառակությունների արդյունքն է՝ ընդգծելով, որ իսլամական պետությունները պետք է միավորվեն եւ հակազդեն Վաշինգթոնի գործողություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ