News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վանաձորում երրորդ կարգի վթարայնության, այսինքն՝ ամրացման ենթակա է համարվում 84 շենք՝ 3280 բնակարանով: Դրանց մի մասի ու քաղաքի եւս մի քանի շենքերի վթարայնության աստիճանը 1988-ի երկրաշարժից ի վեր մի քանի անգամ փոփոխվել է, մի շարք շենքերի վրա գրված 4-րդ կարգը տարիներ անց փոխել են 3-րդով: 

Բազում թաղամասի Գրիբոյեդովի 6 հասցեի շենքի ծայրամասային շքամուտքը, որի 7-րդ հարկում բնակվում էին Սաքոյանները, 1988-ի երկրաշարժի հետեւանքով բնակության համար այլեւս պիտանի չէ: Ու թեեւ մինչեւ հիմա շենքի մյուս շքամուտքերում մի քանի ընտանիքներ շարունակում են ապրել, սակայն ծայրամասային շքամուտքն ավերված է, հիմնապատերն ու աստիճանները՝ քանդված:

88-ին քաղաքի տրիկոտաժի ֆաբրիկայում որպես արտադրամասի պետ աշխատող  Սամվելը երկրաշարժի հետեւանքով հայտնվել է փլատակների տակ: Նրան ծանր վիճակում Երեւան են տեղափոխել: Ապաքինվելուց հետո, երբ ընտանիքը վերադարձել է Կիրովական, պարզվել է, որ տանն այլեւս ոչինչ չի մնացել:

«Ամեն ինչ թալանել, տարել էին: Միայն դաշնամուրը կարողացանք հանել շենքից»,- պատմում է ընտանիքի դուստրը՝ Նառան, ով այդ ժամանակ ընդամենը 9 տարեկան է եղել:

Առանց տանիքի մնացած ընտանիքը նախ բնակություն է հաստատում տնակնում: 10 տարի անց, սակայն, քաղաքապետարանի պահանջով ստիպված են լինում ազատել այն ու տեղափոխվել վարձով ապրելու:

Տարիներ շարունակ նրանք դիմել են հանրապետության նախագահին, կառավարություն, քաղաքաշինության նախարարություն: Պատասխանը միշտ նույն է եղել. շենքն ընդգրկված է ամրացման ենթակա 3-րդ կարգի վթարային 84 շենքերի առաջին տասնյակում, սպասե՛ք:

Սահակյանները վստահ են՝ այսօր շենքի սեյսմակայունությունը ստուգելու դեպքում այն քանդման ենթակա կհամարվի:

Տպել
Ամենաշատ