News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հինգշաբթի կմասնակցի երկրի պատմության մեջ ամենախոշոր ավիակրի «մկրտության» արարողությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ահագնացող գլոբալ սպառնալիքների աշխարհում այս հիանալի նավը կդառնա Մեծ Բրիտանիայի եւ մեր համախոհների արժեքների պահպանության շարժական ուժը: Մեծ պատիվ է բարձրանալ նավ եւ հանդիպել իր գործին այդքան նվիրված անձնակազմի հետ»,- ասել է երկրի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը:

Նա վստահություն է հայտնել, որ թագուհին նույնպես կտպավորվի նոր նավի «մկրտության» արարողության ժամանակ, «որը հպարտորեն իր անունն է կրելու»:

Նավի «մկրտության» արարողությունը տեղի է ունենալու Փորթսմուտի  նավահանգստում, որին կցվելու է ավիակիրը:

Queen Elizabeth-ը, որն անվանվել է ի պատիվ թագուհի Եղիսաբեթի, Մեծ Բրիտանիայում կառուցված ամենախոշոր ռազմանավն է: Այն կարող է կրել թվով մինչեւ 40  ինքնաթիռ եւ ուղղաթիռ:

Հունիսին, մեկնաբանելով բրիտանական ռազմական գերատեսչության այն ժամանակվա ղեկավար Մայքլ Ֆելոնի՝ ռուսական ավիակիր «Ադմիրալ Կուզնեցով»-ին Queen Elizabeth-ի գերազանցելու մասին հայտարարությունը՝ ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ բրիտանական ավիակիրը «հարմար ծովային թիրախ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ