News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սա չափազանց կարեւոր օրինագիծ է: Այս մասին դեկտեմբերի 7-ին ԱԺ նիստում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, դատական ակտերի հարկադիր կատարման գործում բավականին մեծ թվով բարեփոխումների իրականացում է նախատեսված: «Եվ հիմա ընդհանրացված տեսքով ներկայացվում է ԱԺ քննարկմանը: Այս օրինագիծն առաջարկել է վարչապետը»,- պարզաբանեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կոնկրետ  ժամկետներ են սահմանվել հարկադիր կատարողի կողմից իր պարտականությունների իրականացման համար, այդ թվում՝ որոշումներ ընդունելիս:

Նա նշեց, որ հարկադիր կատարողի կողմից ակտի հարկադիր կատարման ժամկետը 2 ամիս է տեւում, սակայն հիմա դատական ակտերի հարկադիր կատարման մասին որոշում ընդունելու ժամանակ չի նշվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ