News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Գյումրիում կյանքը պրինցիպիալ փոխվելու է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրի կատարած այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Մենք ռեգուլյար, ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի, եւ իրականում փոխվելու է։ Այն պրոբլեմները, որն այսօր Գյումրին ունի, մեր ժողովուրդն ունի, հաղթահարելի են։ Ուղղակի պետք է դրան լավատեսությամբ նայել եւ համապատասխանաբար աշխատել», - հայտարարեց Կարեն Կարապետյանը։

Հարցին, թե ե՞րբ են աշխատատեղեր բացվելու, վարչապետը պատասխանեց. «Ամեն օր դրա վրա ենք աշխատում, պայմանները ստեղծում ենք, որ բիզնեսը գա աշխատատեղ ստեղծի, ենթակառուցվածքները, հատուկ ծրագիր ունենք»:

Գյումրեցիները հետաքրքրվեցին նաեւ, թե ի՞նչ է անում կառավարությունը Շիրակի մարզում  աղքատությունը մեղմացնելու համար, ինչին Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Ամբողջ կառավարության ծրագիրը դրան է ուղղված»:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Նա մասնակցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մատուցվող ոգեկոչման արարողությանը: Ոգեկոչման արարողությունը կատարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Ներկաները ծաղկիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ