News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Տեղեկությունն այն մասին, որ Ռամզան Կադիրովի դուստրը`Այշատ Կադիրովան, Գրոզնիում ներքնազգեստի խանութ է բացել, սուտ է, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Չեչնիայի ղեկավարի գրասենյակին:

«Դա ստոր եւ կեղտոտ սուտ է: Ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր փորձում են նման զրպարտություններով ստվեր գցել մեր առաջնորդ Ռամզան Կադիրովի եւ նրա ընտանիքի վրա: Դուք պետք է ամեն բառի համար պատասխան տաք» —  հայտարարել է Չեչնիայի Ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի եւ տեղեկատվության նախարար Ջամբուլաթ Ումարովը:

BBC-ի ռուսական ծառայությունը դեկտեմբերի 7-ին հաղորդել էր, որ նոյեմբերի վերջին Գրոզնիի կենտրոնում բացվել է Lady A կանանց ներքնազգեստի եւ  աքսեսուարների բուտիկը:

 Վկայակոչելով սոցիալական ցանցերում բուտիկի հյուրերի հրապարակումներին՝ BBC-ն խանութի սեփականատեր էր անվանել է Չեչնիայի ղեկավարի 18-ամյա դստերը`Այշատ Կադիրովային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ