News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վիեննայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ Խաչատուրովը գնահատական է տվել Եվրոպայում անվտանգության եւ կայունության գլոբալ սպառնալիքներին, պատվիրակությունների ղեկավարներին իրազեկել է մայրցամաքում արդի մարտահրավերներին հակազդելու ՀԱՊԿ բազմակողմանի գործունեության մասին: Կազմակերպության գլխավոր քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ պատրաստակամությունը միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ փոխգործակցության հետագա ամրապնդման հարցում:

Խաչատուրովը մասնակցել է դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարարների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ