News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերին Լարսը կրկին փակ է բեռնատարների համար: Այս նախադասությունը բոլորիս մոտ առաջացնում է դեժավյու, իսկ հայկական գործարար աշխարհի համար այն վերածվել է մղձավանջի: Ձմռան սեզոնով պայմանավորված, մենք ավելի ու ավելի հաճախ կլսենք Լարսի մասին այդ անմխիթար տեղեկությունը, որը գործնականում անմխիթար տեղեկություն է Հայաստանի տնտեսության մասին, Հայաստանի արդյունաբերության մասին: Համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ մեր ապրանքների սպառման հիմնական շուկան կմնա Ռուսաստանը: Ըստ այդմ Հայաստանի առաջ երեք ճանապարհ է՝ փոխել մեր ապրանքային շուկան, կամ այսպես ասած հիմնական սպառման շուկան, փոխել այդ շուկա հասնող ճանապարհը, Լարսը ապահովագրել ձմեռային եղանակի կատակլիզմներից:

Երրորդ ճանապարհը թերեւս դիտարկելի է միայն տեսական առումով, որովհետեւ անհնար է բարձր լեռնային Լարսը ապահովագրել ձմեռային կատակլիզմներից: Եվ ուրեմն, գործնականում կա երկու ճանապարհ՝ փոխել շուկայի հիմնական ուղղությունը, կամ փոխել այդ շուկա տանող ճանապարհները: Որն է ավելի հեշտ, կամ ավելի մատչելի, ավելի արագ իրականանալի:

Պետք է նկատել, որ ռուսական շուկան հայկական ապրանքների համար օբյեկտիվորեն կմնա հիմնական սպառման շուկա դեռեւս երկար ժամանակ: Բանն այն է, որ այլ շուկաներ մուտք գործելը կպահանջի նվազագույնը ժամանակ, նաեւ ներդրումներ, կարեւոր քաղաքական բանակցություն: Առավել եւս այժմ, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է եւ օրինակ Չինաստանի կամ Իրանի հետ ազատ առեւտրի ռեժիմի համար պետք է սպասի ԵՏՄ որոշմանը:

Եվրոպական շուկան Հայաստանի ապրանքների համար բաց է, համենայն դեպս ավելի քան 6000 անուն ապրանքի, քանի որ մեզ տրամադրվում է GSP+արտոնյալ ռեժիմ, սակայն այս դեպքում էլ հայկական բիզնեսը պետք է բերի իր արտադրությունը եվրոպական ստանդարտների: Իսկ այդ տեսանկյունից մենք գրեթե երկու տասնամյակ ժամանակ ենք կորցրել, եւ այժմ էլ կարծես թե այդ ուղղությամբ ջանքը նկատելի չէ: Ի՞նչ կփոխի ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը, որը պարունակում է բիզնեսի արդիականացման մեխանիզմներ եւ անգամ աջակցություն: Կգնա՞ բիզնեսը դրան ընդառաջ: Չէ՞ որ այդ ամենի գինը քաղաքական համակարգի բարեփոխումն է, իսկ հայկական բիզնեսը այնպես է սերտաճած իշխանությանը, որ գործնականում դա նշանակում է որոշակի զիջումներ սեփական իշխանական դիրքերից, բիզնես շահեր ակնկալելու համար:

Բայց իշխանությունն էլ գլխավոր բիզնես հենարանն է այս սեգմենտի համար եւ այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանությունը տարիներ ու տասնամյակներ կմնա Լարսի կատակլիզմների հույսին, բայց չի գնա քաղաքական այնպիսի բարեփոխումների, որը տնտեսությունը դուրս կբերի ձմեռային այդ մղձավանջից կախվածությունից: Մյուս տարբերակը աբխազական եւ հարավօսական առավել դյուրամատչելի, առավել կայուն ճանապարհների գործարկումն է, որը սակայն կախված է ռուս-վրացական քաղաքական հարաբերությունից: Այստեղ իրավիճակը հակասական է: Կարծես թե կա գործընթաց, բանակցություն, որում արվում են դրական հայտարարություններ թե ռուսական, թե վրացական կողմից, սակայն տեսանելի չէ իրական շարժ, իրական քայլեր: Հայաստանն այստեղ կարո՞ղ է ինչ որ բան անել: Այդ հարցը առնվազն փետրվարից Հայաստանի այսպես ասած հայտարարված օրակարգում է, երբ Վրաստան այցելեց վարչապետ Կարեն Կարապետյանը, այնտեղ հայտարարելով, որ կլինի Լարսին այլընտրանք: Բայց, մոտ 10 ամիս անց դեռեւս այլընտրանքը այդ հայտարարության մակարդակում է: Ինչ աշխատանք է տանում Հայաստանը Վրաստանի եւ Ռուսաստանի հետ, պարզ չէ: Այդ տեսանկյունից հետաքրքրական կարող էր լինել դեկտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետի սպասվող այցը Հայաստան, սակայն մի քանի ժամ անց այն բանից, երբ Հայաստանի կառավարությունը հայտնեց սպասվող այցի մասին, հայտարարվեց դրա հետաձգման մասին, պաշտոնապես Վրաստանի ներքին պատճառներով:

Սակայն նախօրեին էլ ռուսական մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ դեկտեմբերի 16-ին սպասվում է Սերժ Սարգսյանի այցը Վրաստան: Սա պաշտոնապես հաստատված տեղեկություն չէ, գոնե առայժմ, թեեւ ոչ էլ հերքված: Իրավիճակը իսկապես հետաքրքիր է, որովհետեւ ստացվում է, կամա, թե ակամա, որ Վրաստանի վարչապետը Հայաստան չի գալիս, Հայաստանի նախագահը գնում է Վրաստան: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը դրանով անվստահություն է հայտնում Հայաստանի վարչապետին: Չէ՞ որ ստացվում է, որ հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը Թբիլիսիում տեղի ունենալով, օղակից այսպես ասած գոնե այս փուլում դուրս է գալիս Կարեն Կարապետյանը: Կա՞ անվստահության գործոնը, եւ հատկապես ի՞նչ հարցում՝ տրանսպորտային այլընտրանքի՞, թե՞ այլ, օրինակ էներգետիկ, գազային հարցերի հետ կապված գործակցության մասով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ