News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը, որը կոռուպցիայի դեմ պայքարի մեծամասշտաբ արշավ է իրականացնում թագավորությունում, Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոց  «Աշխարհի փրկիչը» կտավի փաստացի գնորդն է: Այդ մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության զեկույցներին ծանոթ աղբյուրներին: Նոյեմբերին ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովեւը իտալացի վարպետի կտավը վաճառել է Christie's աճուրդում՝ 450 միլիոն դոլարով:

Ամերիկյան իշխանությունները ուշադիր հետեւում են արքայազնի գործունեությանը, որը իրեն դրսեւորում է որպես բարեփոխիչ:

«Գահաժառանգ արքայազնի հեղինակությունն անկայուն է, որն այդպիսի գումար է ծախսում կտավ ձեռք բերելու համար, երբ ինքը պետք է հակակոռուպցիոն արշավը ղեկավարի», - պարբերականին ասել է ԿՀՎ նախկին աշխատակից Բրյուս Ռիդելը:

Կտավի անվանական գնորդը եղել է արքայազն Բադեր բեն Աբդուլլահ բեն Մուհամմեդ բեն Ֆարհան Ալ Սաուդը՝ սաուդյան գահաժառանգի հեռավոր ազգականը:

«Նա արքայազնի վստահված անձն է»,- պարբերականին հայտնել է Մերձավոր Արեւելքում արվեստի ստեղծագործությունների առեւտրի աշխարհին ծանոթ աղբյուրը: Պարբերականի՝ ամերիկյան հետախուզության զրուցակիցը նշել է, որ Բադերը գնորդ էր թղթի վրա, բայց վերջնական հասցեատերը արքայազն Մուհամմեդն է:

Դա Վինչիի կտավը վերադարձել է Աբու Դաբիի Լուվր, դա աճուրդի պատմության մեջ արվեստի ամենաթանկ ստեղծագործությունն է: Ռիբոլովեւը գնել էր այն շվեյցարացի դիլեր Իվա Բուվյեից՝ 127,5 միլիոն դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ