News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Տոկիում սպանվել է Տոմիոկա Հաթիման-գու տաճարի մայրապետը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ոստիկանությանը: Սպանությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին Տամիոկա շարջանում: Սպանվել են եկեղեցու մայրապետ Նագակո Տամիոկան՝ 58 տարեկան եւ երկու կասկածյալ՝ մի տղամարդ՝ Սիգենագա Տամիոկան,  որը հավանաբար նրա կրտսեր եղբայրն է, եւ նրա կինը՝ մոտ 30 տարեկան մի կին, որի անունը դեռ հայտնի չէ: Նաեւ վիրավորվել է եկեղեցու մայրապետի վարորդը:

Երբ մայրապետն իր տան մոտ դուրս է եկել մեքենայից, նրա վրա է հարձակվել կասկածյալը՝ զինված ճապոնական թրով: Նրա կինը վազել է վարորդի հետեւից, նրա ձեռքում նույնպես ճապոնական թուր է եղել: Կասկածյալը Նագակո Տամիոկայի պարանոցին մի քանի հարված է հասցրել, որից նա մահացել է: Նրա կինն այդ ընթացքում վիրավորել է վարորդին: Ապա կասկածյալը մի քանի հարված է հասցրել իր հանցակցի կրծքին, որից հետո ինքնասպան է եղել:

Միեւնույն ժամանակ ճապոնական լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ եղբայրը նախկինում այդ եկեղեցու հայրապետի պաշտոնն է զբաղեցրել, բայց «վատ վարքի համար» փոխարինվել է: Կա նաեւ տեղեկություն այն մասին, որ իբր նա «բազմամյա վիրավորանք» արտահայտությամբ գրություն է թողել, սակայն ոստիկանությունը դա պաշտոնապես չի հաստատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ