Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հունվարին Բրյուսելում կմասնակցի Եվրամիության երկրների արտգործնախարարների 2018-ի առաջին նիստին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նա (Աբասը – խմբ.) համաձայնել է: Հունվարի սկզբին նախագահ Աբասն այստեղ՝ Բրյուսելում կլինի, որպեսզի քննարկենք մերձավորարեւելյան գործընթացների հեռանկարներն ու Եվրամիության կողմից դրան աջակցությունը», - լրագրողներին Բրյուսելում ասել է նա: