News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջին խորհրդարանական ընտրություններն աննախադեպ ենք համարել՝ համեմատության մեջ դնելով, բայց իհարկե, հնարավոր է՝ գումարի բաշխում եղել է, չենք ժխտում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի կողմից օրերս հրապարակած հաղորդագրությանը՝ ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Ըստ դիտորդական առաքելության՝ ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկությունները ստվերել են այս տարվա խորհրդարանական ընտրությունների ընթացքը։

Ի հեճուկս միջազգային կառույցների այսօրինակ գնահատականների՝ իշխանության ներկայացուցիչները  առանձնակի հպարտությամբ են խոսում ապրիլի 2–ի ընտրությունների մասին՝  այն թափանցիկությամբ ու արդարության առումով համարելով աննախադեպ։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադառնալով այս  հրապարակմանն՝ ասաց. «Աննախադեպ ենք համարել՝ համեմատության մեջ դնելով, ԺՀՄԻԳ–ը բազմիցս  մեզ հետ հանդիպումների ժամանակ արձանագրել է, որ այն էապես տարբերվում է նախկին ընտրություններից, բայց կան որոշակի թերություններ։ Մենք նույնպես ընդունում ենք, որ եղել են թերություններ»,– հայտարարել է Վահրամ Բաղդասարյանը։

Հիշեցմանը, որ իշխանությունը աչք փակեց ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետների ցանցում նախընտրական ժողովի ձայնագրության վրա, ըստ որի Արտակ Սարգսյանին պատկանող ընկերության պատասխանատուն աշխատակիցներից հաշվետվություն էր պահանջում ՀՀԿ–ի օգտին հավաքագրված քվեների վերաբերյալ, իսկ «ապաշնորհներին» սպառնում հեռացնել աշխատանքից, իշխանության ներկայացուցիչը պնդեց, որ ձայնագրությունը բավարար հիմք չէ այս «թերությունը» թույլ տվողներին պատժելու համար։ «Համենայնդեպս նման ձայնագրություններ կարող են լինել հազարներով, եթե մարդիկ հավաքվում են արջի ծառայություն մատուցում, նման երեւույթներ լինում են։ Էդ երեւույթներից  կարող են մեկ–երկուսը լինել, բայց դա ամբողջ ընտրությունների ժամանակ չի եղել։ Եթե ձայնագրությունը հիմք լիներ՝ կպատժվեր։ Դրա համար ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկենք, որ ժողո՞վ էին անում։ Հնարավոր է՝ գումարի բաշխում եղել է, չենք ժխտում»,–ասաց իշխանության ներկայացուցիչը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ