News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է շուտով ձեռք բերել Shazam ծառայություն, որի օգնությամբ կարելի է ճանաչել մեղեդիներն ու պատկերները։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ ռու»-ն՝ վկայակոչելով ամերիկյան TechCrunch առցանց պորտալը։

Պորտալի աղբյուրների տեղեկություններով՝ այդ մասին համաձայնագիրը կկնքվի արդեն այս շաբաթ։ Գործարքի մասին ենթադրաբար կհայտնեն դեկտեմբերի 11-ին։ Պարբերականը նշում է, որ աղբյուրներից մեկի տեղեկություններով՝ գործարքի գումարը կկազմի մոտ 400 մլն դոլար։ Հրապարակման մեջ ասվում է, որ որոշ գնահատականներով՝ Shazam –ի արժեքը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը։

Apple-ի ու Shazam-ի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել գործարքի մասին տեղեկությունները։

Սեպտեմբերից Shazam-ի ներկայացուցիչները հայտնել են, որ հավելվածը, որը անհրաժեշտ է ծառայության գործածման համար, ներբեռնվել է 1 մլրդ անգամ։ Shazam Entertainment ընկերությունը, որին պատկանում է այդ ծառայությունը, վերջին տարիներին կորուստներ է կրել։ 2014-ի գնահատականներով Shazam-ի ակտիվ օգտատերերի քանակը կազմել է 100 մլն, հավելվածն այդ պահին տեղադրված էր մոտ 500 մլն բջջային սարքերի վրա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ամենաշատ