News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Նորապատ գյուղում հրդեհից տուժած բնակիչների բնակարանային խնդիրը դեռեւս չի լուծվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը` նշելով, որ բնակիչները հրաժարվել են իրենց առաջարկած տարբերակներից:

«Բնակիչներն իմ տեղեկություններով տարբեր տեղերում են բնակվում, բարեկամների տներում, կան որ նաեւ վարձով են բնակվում: Մենք իրենց քոթեջային թաղամասում ենք առաջարկել, որ բնակվեն, ճիշտ է, էլի վարձով, բայց իրենք հրաժարվում են, ցանկանում են մոտակայքում բնակվել»,-ասաց փոխքաղաքապետը` նշելով, որ քաղաքապետարանը չի կարող բնակիչներին նոր բնակարաններ հատկացնել:

Նշենք, որ  յուրաքանչյուր շնչին հրդեհից հետո հատկացվել էր 160 հազարական դրամ` առաջնային կարիքները հոգալու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա հոկտեմբերի 22-ին, ժամը 22:00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ բնակվում է 14-ից ավելի ընտանիք, խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր էր մեկնել հինգ մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել եւս երեք մարտական հաշվարկ:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ հրդեհից առաջ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Շենքը երկհարակնի է եւ այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ