News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մարդիկ, որ երկար են մնում մի տեղ, լճանում են։ Այս կարծիքին է պաշտպանության նախկին փոխնախարար Արա Նազարյանը, որը Վիգեն Սարգսյանի նշանակվելուց հետո ազատվեց աշխատանքից եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նշանակվեց փոխնախարար։

NEWS.am–ի հետ զրույցում Արա Նազարյանը հայտարարեց, որ  նախարարությունից իր հեռանալը սերնդափոխության համատեքստում էր, իսկ իր նախկին գործընկեր  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի ազատվելու մասին որեւէ գնահատական  չի կարող տալ։ «Ինձ հետաքրքրել է ծառայելը Հայաստանի Հանրապետությանը, ես ծառայել եմ, ինձ չի հետաքրքրում մնացածը։ Նախարարության կերպարը փոխվելու մասին հարցեր ուղղեք նրանց, որոնք նախարարությունում են, ես հիմա ուրիշ նախարարությունում եմ, իմ մասով ասել եմ՝ սերնդափոխություն է, նորմալ է, մյուս մասով էլ երեւի սերնդափոխություն է։ Պիտի թարմացվի, չէ՞, մարդիկ որ երկար են մնում մի տեղ լճանում են, պիտի փոխվի»,–ասաց Արա Նազարյանը։

Հարցին՝   կադրային այս փոփոխությունները բարեփոխում համարո՞ւմ է, Նազարյանը պատասխանեց. «Ցանկալի է, որ բերի բարեփոխման, էդ բարի բառը լավ բառ է, պետք է ամեն մեկի միջից բարություն դուրս գա, բայց մենք կյանքը սկսում ենք չարությունով։  Մամուլի 99 տոկոսը վատ բաների մասին է, չար բաներ են, մարդուն սթրեսի մեջ եք մտցնում, անընդհատ վատ բան եք գրում, լավ բաներ գրեք, մարդիկ ուրախանան»,–նեղսրտեց Նազարյանը։

ՊՆ նախկին պաշտոնյայից հետաքրքրվեցինք՝ օրինակ լա՞վ բան է ուսման տարկետման իրավունքը  վերացնելը, միայն  այդքանով հնարավո՞ր է սոցիալական արդարություն հաստատել, համակարգում առկա կոռուպցիան վերացնել, ինչին Նազարյանն արձագանքեց. «Կյանքը ցույց կտա, ես Նաստրադամուսը չեմ։ Տարկետման իրավունքը չի վերացել, ձեւն է փոխվել։ Արդարությունից, որ խոսում է մարդ արարածը.... Եթե մարդը բարոյական արարած լիներ, իրավական նորմ չէր ստեղծվի երբեւէ, բարոյական նորմերով կապրեր, բայց իրավական նորմեր է ստեղծել, որ կարգավորվի։ Այսինքն՝ արդարություն կոչեցյալը հարաբերական է, ոնց կարող է մարդը արդարությունից խոսի, երբ որ օրենք ունի գրված ու դրանով կարգավորվում է իր հարաբերությունները եւ ոչ թե բարոյական նորմերով։ Դրա համար բացարձակ բաներ մի հարցրեք...»։

Արա Նազարյանին հիշեցրինք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր պնդում, որ այդ փոփոխություններով սոցիալական արդարություն են հաստատելու. «Ինձ այլ նախարարության մասին հարցեր մի ուղղեք, խնդրում եմ»,–ասելիքն ավարտեց Արա Նազարյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ