News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի եւ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի միջեւ բանակցությունները Թեհրանում կառուցողական եւ օգտակար են եղել։ Այսպես է դրանք բնութագրել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ 2 ժամ տեւած անկեղծ բանակցություններից հետո նախարարները պայամանավորվել են համատեղ աշխատել երկկողմ եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող որոշ առավել կարեւոր հարցերով առաջընթաց գրանցելու համար։

Ջոնսոնը ցավակել է Զարիֆին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, իսկ հետո անդրադարձ է եղել Իրանի միջուկային ծրագրին։ Ջոնսոնն ընդգծել է, որ Լոնդոնը պաշտպանում է միջուկային գործարքը եւ ձգտում է հասնել դրա ամբողջական կատարմանը։

Կողմերը  նաեւ քննարկել են մերձավորարեւելյան խնդիրներն ու երկկողմ հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ