News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կորեայի պատերազմի վետերան, 84-ամյա Դոն Լուտցը Պիտսբուրգում գտնվող իր տանը գիշերը անօրինական կերպով ներխուժած երկու տղամարդկանցից մեկի վրա կրակել է:

Լուտցը, ով բարձի տակ լիցքավորված զենքով է քնում է, արթնացել է կոտրված ապակիների ձայներից: Նա վեր է կացել անկողնուց եւ տեսել է իր վրա հարձակվել պատրաստվող տղամարդկանցից մեկին:

 Լուտցը կրակել է եւ սպանել նրան, հաղորդում է cbslocal.com-ը: Նա մարտի է բռնվել երկրորդ կասկածյալի հետ, որը հետո դուրս է եկել տնից:

Ավելի ուշ պարզվել է, որ սպանված Դենիս Մերկադանտեն Լուտցի զարմուհու ամուսինն էր:

Լուտցին հարցաքննել են: Դեռ պարզ չէ՝ արդյոք կրակելու պահին նա ճանաչել է ազգականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ