News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ եւ ուկրաինական ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան համարում է, որ իր որդուն Կիեւում ապօրինի են բռնել, փոխանցում է  «Գրուզիա օնլայնը»:

«Նրա ձերբակալումը միանգամայն ապօրինի է», - վրացական լրատվամիջոցները նրա խոսքերն են մեջբերում, որը նշում է, որ Ուկրաինայի իշխանությունները «դրանով հանդերձ դեռ հավակնություններ ունեն»  ժողովրդավար լինելու եւ ձգտում են դեպի Եվրամիություն:

Մեկնաբանելով Սաակաշվիլիի առողջական վիճակը՝ Ալասանիան հայտարարել է, որ շատ բան չգիտի, բայց տեղյակ է, որ նա մրսել է: Նա նաեւ չի բացառել, որ Սաակաշվիլին կարող է թոքերի բորբոքում ունենալ:

Ավելի վաղ, ինչպես գրում են վրացական լրատվամիջոցները, Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը հայտարարել է, որ Կիեւում իր ամուսնու  ձերբակալությունը համարում է «քաղաքական մոտիվներով» պայմանավորված:

«Նրան սպառնում էին մեկ տարի առաջ ընդդիմություն դառնալու պահից ի վեր: Չնայած այդ սպառնալիքներին, նա որոշեց Լեհաստանից վերադառնալ Ուկրաինա եւ շարունակել պայքարը», - նախկին նախագահի կնոջն են մեջբերում լրատվամիջոցները: Ռուլոֆսը կարծում է, որ Ուկրաինայի իշխանությունների նպատակը Սաակաշվիլիին լռեցնելն է: «Դա չի լինի: Ուկրաինացիները միջազգային աջակցությամբ անպայման կհաստատեն, որ քաղաքական հակառակորդների նկատմամբ  նմանատիպ վերաբերմունքն անթույլատրելի եւ ապօրինի է»,- կարծում է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ