News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու մի շարք OPEC անդամ երկրներ ցանկանում են ավարտել նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագրի գործողությունը որքան հնարավոր է շուտ, հավանաբար հաջորդ տարվա ամռանը: Այս մասին Նավթ արտահանող արաբական երկրների կազմակերպության գագաթաժողովում լրագրողներին հետ զրույցում ասել է Քուվեյթի նավթի նախարարի պաշտոնակատար Իսամ ալ Մարզուկը, հաղորդում է Bloomberg-ը:

Համաձայնագրից դուրս գալու ռազմավարությունն, ըստ նրա, մասնակիցների կողմից հնարավոր է 2018-ի հունիսի հանդիպման ժամանակ քննարկվի, եթե այդ ժամանակ շուկան հավասարակռության վերադառնալու նշաններ ցույց տա:

Համաձայնագրի նպատակն է վերացնել նավթի համաշխարհային ավելցուկը, որը  2017 թվականի սկզբին հինգ տարվա նորման 380 միլիոն բարելով գերազանցել է: Հոկտեմբերին ավելցուկը մինչեւ 150 մլն բարելով կրճատվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ