News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին դատախազ Արչիլ Կբիլաշվիլին համարում է, որ Ահմեդ Չատաեւի կալանավայրից ազատման մասին որոշումը փաստարկված է եղել, փոխանցքում է «Գրուզիա օնլայնը»:

Չատաեւը Վրաստանում կալանավորվել էր 2012-ին, Ռուսաստանի հետ սահմանի Դաղստանի հատվածի մոտ՝ Լոպոտա կիրճում զինյալների ձերբակալման, այսպես կոչված, Լապանկուրսյան գործողության շրջանակներում: 2012-ին իշխանության փոփոխությունից հետո Չատաեւն արդեն դիտարկվում էր ոչ թե որպես մեղադրյալ, այլ նախկին իշխանությունների դեմ Լապանկուրսյան գործողության գործով որպես «կարեւոր վկա»:

2013-ի հունվարին դատախազությունը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Կբիլաշվիլին, Չատաեւի վրայից ամբողջությամբ հանեց մեղադրանքը: Կես տարի անց նա հայտնվեց Սիրիայում, որտեղ ղեկավարել է ԻՊ ահաբեկիչների ստորաբաժանումներից մեկը, որի մեջ ընդգրկված էին չեչեններ, ինչպես նաեւ գաղթականներ Դաղստանից ու Վրաստանի Պանկիսի կիրճից:

«Ես գիտեի եւ ի պաշտոնե կապ ունեի այս կամ այն կոնկրետ քրեական գործի, այդ թվում նաեւ Չատաեվի գործի հետ: Գործի բովանդակության մասին մեկնաբանություն պետք է անի դատախազն, այլ ոչ թե նախկին դատախազը: Ես ավելի գնահատական չեմ կարող տալ, թե ինչ է կատարվել Չատաեւի ազատվելուց հետո: Մենք քրեական գործի նյութերի հիման վրա, գրավով ազատելու միջնորդությամբ դիմել ենք դատարան», - «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողներին ասել է Կբիլաշվիլին:

Նախկին դատախազը նշել է, որ միջնորդությունը միանգամայն հիմնավոր է եղել, եւ հետաքննությունը տեղեկություն չի ունեցել Չատաեւի ազատվելուց հետո նրա մտադրությունների մասին:

2015-ի հոկտեմբերին Չատաեւն ընդգրկվել է ԱՄՆ-ի հակաահաբեկչական պատժիչ ցուցակի մեջ; 2016-ի ամռանը նա կասկածվել է Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության կազմակերպման մեջ, որի հետեւանքով զոհվել են տասնյակ եւ վիրավորվել հարյուրավոր մարդիկ:

Նոյեմբերի 21-22-ը Թբիլիսիի ծայրամասում ահաբեկիչների վնասազերծման գործողություններն օրեր տեւեցին: Պետանվտանգության ծառայությունը հայտնել է, որ արդյունքում «ձերբակալվել է հանցավոր խմբի 1անդամ, ոչնչացվել՝ 3-ը, որոնք Վրաստանի քաղաքացիներ չեն»: ՊԱԾ եւ ՆԳՆ 4 աշխատակից վիրավորվել է, մեկը՝ զոհվել:

Ավելի ուշ ՊԱԾ-ում հայտնել են, որ ոչնչացված ահաբեկիչներից մեկը Ահմեդ Չատաեւն է եղել: ՊԱԾ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին պնդում է, որ ահաբեկիչները Վրաստանում ապօրինաբար են հայտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ