News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները կիրակի՝ Կիեւի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, Ուկրաինայի Գերագույն Ռադային 4 պահանջ են ներկայացրել: Հիմնական պահանջներից մեկը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտի մասին օրենքի ընդունումն է, հաղորդում է UNIAN-ը:

 «Առաջին պահանջը իմպիչմենտի մասին օրենքն է: Երկրորդ պահանջը հակակոռուպցիոն դատարանի մասին օրենքն է: Երրորդ պահանջը երկրորդ ընթերցմամբ ընտրությունների մասին օրենքի ընդունումն է, քանի որ առաջին ընթերցումը հոկտեմբերի 19-ին մենք պաշտպանեցինք: Իսկ չորրորդ պահանջը գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի  հրաժարականն է», - ասել է Միխայիլ Սաակաշվիլիի գլխավորած «Նոր ուժերի ռուխ» կուսակցության ներկայացուցիչ Օլգա Գալաբալան:

Նա պարզաբանել է, որ Ռադան բոլոր պահանջները պետք է կատարի դեկտեմբերի 19-ից մինչեւ դեկտեմբերի 22-ը: Բացի այդ, Գալաբալան Ուկրաինայի բոլոր բնակիչներին կոչ է արել վաղվանից  հանրահավաքներ անցկացնել երկրի բոլոր վարչական կառույցների մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ