News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանական 2 ընկերություններ՝ Ferrostaal-ը եւ EnerSys-Hawker-ը, հնարավոր է, մասնակցություն ունեն արգենտինական «Սան Խուան» սուզանավի աղետին: Bayerischer Rundfunk-ը (BR) հայտնում է, որ սուզանավի հիմնանորոգման ժամանակ ընկերություններն իբր կաշառք են տվել եւ չեն փոխանցել կատարած աշխատանքների մասին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: 

Ի թիվս այլոց, ինչպես պնդում է BR-ն, նավում փոխարինվել են նաեւ մարտկոցները: Հավանաբար, հենց այս մարտկոցներն են դարձել սուզանավի կործանման պատճառը: Նոյեմբերի 15-ին նավի հետ կապն ընդհատվելուց կարճ ժամանակ առաջ, սուզանավից հայտնել էին կարճ միացման եւ հրդեհի մասին: Դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, ծովի ջուրն էր, որը մարտկոցների մեջ էր հայտնվել շնորկելի միջոցով (սուզանավում օդ հավաքելու սարք): Հայտնել էին նաեւ, որ մարտկոցները շարքից դուրս են եկել, սակայն սուզանավը սկզբում ջրի տակ շարժումը շարունակել է:

Ferrostaal-ի կենտրոնակայանը գտնվում է Էսենում, EnerSys-Hawker-ի կենտրոնակայանը՝ Խագենում: BR-ի տեղեկություններով՝ նրանց հետ պայմանագիր է կնքվել մարտկոցների 964 տարրերի մատակարարման մասին: Գործարքն արժեր 5,1 մլն եվրո: «Կասկածներ կան, որ փոխարինելու համար մատակարարված մարտկոցները մասամբ կամ ամբողջությամբ որակի ստանդարտներին չեն համապատասխանել: Մենք նաեւ չգիտենք, թե դրանք որտեղից են մատակարարվել՝ Գերմանիայից, թե այլ երկրից: Այս պատճառով ցանկանում ենք իմանալ, թե տեղում ինչ ինժեներներ են աշխատել, եւ ով է ստորագրել վերանորոգման ավարտի մասին թուղթը»,- հայտարարել է Արգենտինայի խորհրդարանի արտասահմանյան գործերով կոմիտեի նախագահ Կոռնելիա Շմիդտ-Լիրմանը

Ferrostaal-ում հերքում են իրենց ուղղված մեղադրանքները: EnerSys-Hawker-ից դեռեւս ոչ մի հայտարարություն չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ