News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Կամչատկայի հյուսիսում գտնվող ինքնաթիռի, ինչպես նաեւ օդանավակայանի անձնակազմը խախտել է ավիացիոն կանոնները, ինչը Ուստ-Խայրուզովոյի  թռիչքային գոտում ծանրոցների հետ կապված միջադեպի պատճառ է դարձել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոստի Հեռավոր Արեւելքի  կորպորատիվ հաղորդակցության հարցով ղեկավար Ելենա Ռիժկովան:

Նա հավելել է, որ այս հարցով օդանավակայանում ծառայողական ստուգումներ են սկսվել։

 «Փոստային ծանրոցները չեն տուժել։ Ամբողջ փոստը հավաքվել եւ ամբողջությամբ ստուգվել է, որից հետո նոր ուղարկվել է տեսակավորման կենտրոն»,-նշել է Ռիժկովան։

Ավելի վաղ համացանցում տարածվել էր Կամչատկայի թռիչքային գոտում արված մի  տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես է ինքնաթիռը տեղից շարժվում ծանրոցների կույտի մոտից, որոնց հարվածում է ինքնաթիռի տուրբինների օդային հոսքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ