News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»-ում ապրիլի 3-ին մահացած նորածնի գործով նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել: Այս մասին NEWS.am-ին ասաց մահացած փոքրիկի հայրը, տուժողի իրավահաջորդ Մարատ Էմինյանը:

«Քննիչն ասել է, որ եզրակացությունը կստացվի առնվազն վեց ամսվա ընթացքում: Մենք հույս ունենք, որ արդարությունը կվերականգնվի ու մեղավորը կպատժվի»,- ասաց հայրը:

Նշենք, որ ավելի վաղ ստացվել էր դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն, ըստ հոր, երեխան 7-8 հիվանդություն է ունեցել: Հարազատները, սակայն, այս եզրակացությանը թերահավատորեն են վերաբերվում: Երեխայի ծնողները կատարվածում մեղադրում են կենտրոնի նեոնատոլոգ Գայանե Խաչատուրյանին: Մինչդեռ կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ նորածնի լեյկոցիտների քանակը եղել է 50 հազար, ինչը ներարգանդային ինֆեկցիայի հետեւանք կարող էր լինել:

«Երեխան ծնվել է անհաս, հաջորդ օրն արդեն վիճակը ավելի է վատացել. ունեցել է շնչարգելություն, հեւոց, կապտություն, եւ պարզվել է, որ լեյկոցիտների քանակը 50 հազար է, նորման 5 հազար է, սա կարող է ծանր ներարգանդային ինֆեկցիայի հետեւանք լինել»,- ասել էր Ռազմիկ Աբրահամյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»-ում 2017թ. ապրիլի 3-ին նորածին է մահացել: Նախնական տվյալներով՝ համապատասխան ուղեգրով կինն ապրիլի 1-ին տեղափոխվել է ծննդատուն, որտեղ պետք է իրականացվեր կեսարյան հատում։ Ապրիլի 2-ին կինը ծննդաբերել է տղա երեխա, իսկ ապրիլի 4-ին բժիշկները հայտնել են, որ երեխան մահացել է առողջական խնդիրների պատճառով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ