News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գավառում տղամարդուն հրազենային ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը. առաջադրվել է մեղադրանք:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04:22-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ հրազենային վնասվածք, ձախ ազդրի ստորին երրորդականի կոտրվածք ծանր մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչը՝ ծնված 1983թ.:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝   ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով եւս հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1988թ.: Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ  34-ամյա տղամարդն իր տարածաշրջանի մի շարք բնակիչների հետ Երեւան քաղաքում՝ ռեստորանային համալիրներից մեկում, մասնակցել է միջոցառման, ինչի ընթացքում առաջացել է վիճաբանություն, որն էլ այնուհետեւ շարունակվել է Գավառ քաղաքում:

Վիճաբանության մասնակիցներից մեկը, զինվելով թմբուկավոր ատրճանակով, գնացել է Գավառ քաղաքում գտնվող  գազալցակայաններից մեկի տարածք՝ 34-ամյա տղամարդու հետ  Երեւանում ծագած վիճաբանության հարցերը պարզելու համար, որտեղ էլ կրակել է վերջինիս ձախ ազդրին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1988թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ