News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կայացել է հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի եւ Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետեւանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակցել են այս նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները: Հայաստան այցի նպատակն է փորձագիտական աջակցություն ցուցաբերել վերոնշյալ անտառներում տեղի ունեցած հրդեհների հետեւանքների վերացման գործում:

Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների, Բնապահա¬¬¬պանության, Գյուղատնտեսության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ՀՀ ԱԻՆ փոխնախարար Ա. Նազարյանը նշել է, որ տրամադրված հարթակը, պայմանները եւ միջավայրը լուրջ նախադրյալներ են ստեղծում բազմակողմ եւ արդյունավետ քննարկումներ իրականացնելու համար.

«Ինչպես գիտենք, ամռանը «Խոսրովի անտառ» արգելոցում ունեցանք խոշորամասշտաբ հրդեհ, որի հետեւանքների վերացումն այսօր առաջնային խնդիր է: Կարծում եմ՝ ԱՄՆ փորձագիտական խումբն ու շահագրգիռ բոլոր մասնակիցներն արդյունավետ քննարկում կանցկացնեն, որի արդյունքում կունենանք կարեւոր եզրահանգումներ, - ասել է փոխնախարարը:

ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գծով մասնագետ Ջ.Կրոֆթը ներկայացրել է «ԱՄՆ անտառային ծառայության հրշեջ եւ ավիացիոն կառավարման համակարգի նկարագիրը» թեմայով զեկույց: Նա մասնավորապես նշել է, որ հրդեհների կառավարումը շատ ավելին է, քան կրակ հանգցնելը: Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար խիստ էական են մինչեւ հրդեհն իրականացված նախապատրաստական աշխատանքները, ձեւավորված կապերն ու հարաբերությունները:

«Լինելով կիրառական հակահրդեհային հարցերով բնապահպանական մասնագետ՝ ես ուրախ եմ այսօր այստեղ ԱՄՆ կառավարության անունից զրուցել ու փորձի փոխանակում կատարել մեր հայ գործընկերների հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ հրդեհների կառավարման  ռազմավարական աշխատանքները, վայրի բնության հրդեհների կառավարումն ու կանխարգելումը, եւ դիտարկել լանդշաֆտի առանձնահատկությունները հրդեհաշիջման աշխատանքներում, - ասել է Ջ. Կրոֆթը:

«Խոսրովի անտառ պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով իրավիճակի վերլուծություն» թեմայով զեկույց է ներկայացրել ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Ա.Աղասյանը

Նշենք, որ ԱՄՆ փորձագիտական խումբն առաջին անգամ Հայաստան էր այցելել ս.թ. սեպտեմբերի 7-ից 14-ը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել կազմակերպել ԱՄՆ ԱԾ եւս մեկ այց՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման եւ զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրման համար: Փորձագիտական խմբի անդամները վաղը՝ դեկտեմբերի 12-ին, կհանդիպեն ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ