News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի եւ բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագրեր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանության, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու եւ իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքում ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք եւ ընդամենը 14 ծրագիր: Համաձայնեք, որ դա առաջին հերթին ձեր մեղքն է եւ ոչ կառավարության:

Մեզ օդի պես անհրաժեշտ են հաջողված պատմություններ: Հասկանու՞մ եք, դրանք շատ լավ օրինակներ են: Եթե մենք ամեն մարզում ունենանք 5, 7, 10 հաջողված ծրագրեր, հավատացեք, որ հաջորդ տարի, դրանից հետո մյուս տարի կրկնապատկվելու, եռապատկվելու են:
Համայնքների համար խիստ կարեւոր է առաջիկայում համայնքի տնտեսական զարգացման եւ ենթակառուցվածքների խնդիրների լուծումը: Տեղյակ եմ, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նախաձեռնել է համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատուների նշանակման գործընթաց: Սա, ամենայն հավանականությամբ, որպես գաղափար լավ է, բայց դա չի նշանակում, որ համայնքի ղեկավարներն պետք է իրենցից թոթափեն ամբողջ պատասխանատվությունը: Հասկանալի է, որ մասնավորի հետ մենք կարող ենք առանձին աշխատել եւ կաշխատենք հաճույքով, բայց համայնքների զարգացման ծրագրերը պետք է ծնվեն առաջին հերթին համայնքապետի նախաձեռնությամբ: Որոշ համայնքներում նրանք արդեն իսկ նշանակվել են` նկատի ունեմ զարգացման պատասխանատուները։ Ակնհայտ է, որ այդ պատասխանատուները պետք է մարզպետարանների զարգացման եւ աջակցման գործառույթներ ունեցող ստորաբաժանումների համատեղ աշխատանքի շարժիչը դառնան։ Բայց նորից եմ կրկնում, ի վերջո, մարզի զարգացման համար պատասխանատուն այս առումով, իհարկե, մարզպետն է, համայնքի համար՝ համայնքապետը:

Հայաստանի գյուղական բնակավայրերի մեծ մասը՝ 60 տոկոսը եւ ավելին, գտնվում է քաղաքների ազդեցության գոտում: Մեր գյուղական բնակչության մեծ մասը բնակվում է Երեւանի, Վանաձորի եւ Գյումրու մերձակա գյուղերում: 
Ցավոք, մայրաքաղաքից հեռու գտնվող տարածաշրջանների բնակավայրերի սոցիալ-տնտեսական վիճակը դեռեւս հեռու է բավարար լինելուց: Դա գլխավորապես պայմանավորված է գործարար ակտիվության դեռեւս ցածր մակարդակով, աշխատատեղերի սակավությամբ եւ սոցիալական ենթակառուցվածքների անբավարար վիճակով: Ասածս չի նշանակում, որ Գյումրիում կամ Վանաձորում սոցիալական խնդիրները նորմալ լուծված են, եւ մարդկանց սոցիալական վիճակը լավ է:

Ասածս ընդամենը մի բան է նշանակում, որ Վանաձորից, Գյումրիից դուրս վիճակն ավելի ծանր է: Բայց մի հանգամանք էլ կա, որ ուզում եմ, եթե որեւէ մեկը պատասխան կունենա, այս ամբիոնից հնչեցնի: Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր եւ տեսնում ենք, որ նույն աշխատուժը ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես՝ օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ համայնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկը ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակը ուղղակի խղճահարություն է հարուցում: Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել:

Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու եւ իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում: Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել, դուք ամեն օր շփվում եք այդ մարդկանց հետ: Սա, իհարկե, մեր խնդիրն էլ է, բայց առաջին հերթին ձեր խնդիրն է:

Մենք աշխատանքներ ենք տանում այդ տարածաշրջաններում առանձնակի ոլորտային զարգացման կենտրոններ ձեւավորելու ուղղությամբ: Այսօր արդեն Գյումրին, Վանաձորը, Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը եւ մի շարք այլ քաղաքներ կատարում են նման կարեւոր դեր: Այս առումով պարոն Լոքյանի հնարած տերմինն ասեմ՝ «բեւեռային» քաղաքները պետք է որոշակի առաջատար դերակատարում ստանձնեն նաեւ իրենց շրջակայքում եւ պայմանական ազդեցության գոտում գտնվող համայնքների համար:

Մենք իհարկե, այսպիսի տերմիններ օրենսդրությամբ չենք ամրագրելու, քաղաքները չենք դասելու առաջնայինի, երկրորդայինի, երկրորդականի, չգիտեմ, կենտրոնականի, հարավային մայրաքաղաքի, հյուսիսային մայրաքաղաքի, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն քաղաքներում, որտեղ կա ներուժ, այդ ներուժից օգտվեն նաեւ քաղաքի շուրջ եղած գյուղական համայնքները: Այսինքն` Ջերմուկի կամ Ծաղկաձորի առողջարաններում ոչ թե պետք է գնան Աշտարակից թթվասեր գնեն, հավկիթ կամ միս, այլ` այդ գյուղերից: Ընդ որում, նրանք էլ պարտավոր են այդ գյուղերին որոշակի զարգացման ծրագրեր, հնարավորություններ ընձեռել, որպեսզի տվյալ համայնքի գյուղացիները կարողանան այդ արտադրանքը ունենալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ