News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սիրիայից ռուսական զորքերի դուրս բերման մասին հաղորդումը չի ազդի Սիրիայում ԱՄՆ գործողությունների եւ առաջնահերթությունների վրա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պեխոնը։

 «Ռուսական կողմի հաղորդումը զորքերի դուրսբերման մասին դեռ չի ենթադրում քանակակազմի իրական կրճատում եւ չի ազդի Սիրիայում ԱՄՆ առաջնահերթությունների վրա։ Գլոբալ կոալիցիան շարունակում է իր գործունեությունը Սիրիայում»,-հայտարարել է Պեխոնը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Սիրիայում՝ Եփրատի երկու ափերին,  ԻՊ-ի վերջնական ոչնչացման մասին։  Երկուշաբթի ՌԴ նախագահը այցելել էր Սիրիայում ռուսական Հմեյնիմ ավիաբազա, որտեղ հրաման էր արձակել սկսել ռուսական զորքերի դուրսբերումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ