News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այսօր` դեկտեմբերի 11-ին, բացվեց Ինեկոբանկի «Ավետիսյան» մասնաճյուղը:

«Ավետիսյան» մասնաճյուղը Արաբկիր համայնքում Ինեկոբանկի 4-րդ սեգմենտավորված մասնաճյուղն է: Նորաբաց մասնաճյուղը մատուցելու է բանկային ծառայություններ ֆիզիկական անձանց :

Մասնաճյուղը, տեղակայված լինելով համայնքի բանուկ հատվածներից մեկում եւ ունենալով կանխիկի մուտքագրման եւ ելքագրման տերմինալներով կահավորված 24/7 սպասարկման տարածք, կապահովի հաճախորդների հասանելիությունը հաշիվներին օրվա ցանկացած ժամի, շաբաթը 7 օր:

«Հաճախորդների հարմարավետ սպասարկումը եւ որակյալ ծառայությունների մատուցումը բանկի ռազմավարական նպատակներից է: Այն իրագործելու համար մենք շարունակելու ենք ընդլայնել սեգմենտավորված մասնաճյուղային ցանցը, ինչպես նաեւ վերափոխելու ենք առկա մասնաճյուղերը` հաշվի առնելով թե´ անհատ, թե´ բիզնես հաճախորդների պահանջմունքները:

Նոյեմբերի սկզբից մինչ օրս մենք ունենք արդեն 2 նորաբաց եւ մեկ վերափոխված սեգմենտավորված մասնաճյուղ: 2018 թվականին մասնաճյուղերի բացման գործընթացը շարունակական է լինելու: Պլանավորվում է տարեսկզբին Կասկադի տարածքում բացել եւս մեկ մասնաճյուղ, որն էլ ավելի կամրապնդի Ինեկոբանկի ներկայությունը Կենտրոն համայնքում:

Մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգահեռ շարունակում ենք բարձրացնել բանկային ծառայությունների մատուցման հասանելիությունն ու հարմարավետությունը` կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ: Դրա վառ ապացույցն է Հայաստանում ամենատարածված ֆինանսական հավելվածը` InecoMobile-ը, որի շնորհիվ Բանկի հաճախորդներին ապահովում ենք հաշիվների, վարկերի եւ ավանդների 24/7 հասանելիություն եւ օնլայն ռեժիմով գործարքների իրականացում ընդամենը մեկ քլիքով»,-նշեց իր ելույթում Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Ավետիսյան» մասնաճյուղը գտնվում է Ավետիսյան 63/41 հասցեում, աշխատանքային ժամերն են երկուշաբթի - ուրբաթ, ժամը 09:05-17:00, շաբաթ` ժամը 10:00-15:00:

Արդեն 21 տարի է Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ եւ սպասարկում է ավելի քան 400,000 հաճախորդ բանկի 24 մասնաճյուղերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ