News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջել է թույլ չտալ, որ 2018 թվականի նախագահական ընտրություններին ընդդիմադիր կուսակցությունները մասնակցեն, որոնք հրաժարվել են դեկտեմբերի 10-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցել եւ կոչ են արել բոյկոտել քվեարկությունը, հաղորդում է BBC-ն:

Ընտրությունները բոյկոտել են երեք հիմնական ընդդիմադիր կուսակցություններ`«Ժողովրդական կամք», «Արդարությունը վեր է ամեն ինչից» եւ «Ժողովրդավարական գործողություն»:

 «Այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցել այսօրվա քվեարկությանը եւ ընտրությունները բոյկոտելու կոչեր են արել, այլեւս չեն կարող դրանց մասնակցել, սա Ազգային հիմնադիր ժողովի չափանիշն է, եւ ես այն աջակցում եմ նրան որպես պետության ղեկավար», - ասել է Մադուրոն:

 

 

 

 

Ընդդիմությունը քվեարկությունը բոյկոտելու մասին հայտարարեց հոկտեմբերի վերջում՝ նահանգապետերի ընտրություններից հետո, որում ընդդիմության թեկնածուները հաղթել էին հինգ նահանգներում, իսկ 18-ում `Միասնական Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ