News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերին կայցելի Երեւան: Այս մասին դեկտեմբերի 12-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Ըստ վերջինիս՝ տարվա ընթացքում այս մասին կհայտարարվի «առավել պաշտոնապես»: «Սակայն մենք աշխատում ենք այցի կազմակերպման ուղղությամբ», - ավելացրել է դեսպանը:

Միեւնույն ժամանակ դիվանագետը նշեց, որ 2018 թվականը Հայաստանի համար հագեցած կլինի իրադարձություններով, որոնք կարեւոր կլինեն նաեւ Ֆրանսիայի համար: Դրանց թվում դեսպանը առանձնացրեց Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը, ինչի կապակցությամբ նախատեսվում են Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների այցեր Հայաստան, Էրեբունիի 2800-ամյակը եւ Սպիտակի երկրաշարժի 30-ամյակը: Դեսպանը նաեւ նշեց, որ այս ողբերգությունը իր հետքն է թողել նաեւ Ֆրանսիայում: Ջոնաթան Լաքոտի խոսքով՝ այդ օրերին ցուցաբերած համերաշխությունը սկիզբ դրեց Հայաստանի անկախացումից առաջ հայ-ֆրանսիական հարաբերություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ