News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայկական վերածնունդ» կուսակցությունից հերքում են, որ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, հնարավոր է, դառնա Սահմանադրական դատարանի նախագահ։

«Չնայած այն հանգամանքին, որ ընդամենը օրեր առաջ առիթ ունեցել եմ պաշտոնապես հերքել այն տեղեկատվությունը, թե իբր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դառնալու է Սահմամանադրական դատարանի նախագահ, սակայն որոշ լրատվամիջոցներ կրկին շրջանառության մեջ են դրել այս կեղծ լուրը: Այնուամենայնիվ, ստիպված եմ կրկին անգամ պաշտոնապես հայտարարել, որ վերը նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - հայտարարությամբ հանդես է եկել ՀՎԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը։

Հիշեցնենք՝ «Ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ «ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի ընտրությունը լինի հնարավորինս աննկատ ու անցնցում»։

«Հատուկ Բաղդասարյանի համար ԱԺ-ն առաջիկայում փոփոխություն իրականացնի Սահմանադրական դատարանի մասին օրենքում, որպեսզի նրա ընտրությունը հետաձգվի ու տեղի ունենան ապրիլի 9-ից հետ։

Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածուն այս պաշտոնում Արթուր Բաղդասարյանն է, նա նախ պետք է նշանակվի ՍԴ անդամ, իսկ հետո նաեւ ԱԺ նախագահը նրան առաջադրի ՍԴ նախագահի թեկնածու, իսկ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ կազմակերպի ընտրությունը, ինչն այնքան էլ հեշտ չէ», - գրել էր թերթը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ