News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է տուգանել սոցիալական ցանցերին երեխաներին թրոլինգից ոչ բավարար կերպով պաշտպանելու համար։ The Sun պարբերականն ուսումնասիրել է Twitter սոցիալական ցանցի հաշիվները եւ եկել այն եզրակացության, որ թրոլինգը ամենասարսափելի բանը չէ, ինչին կարող են բախվել երեխաները սոցիալական ցանցում։

Պարբերականին հաջողվել է մանկապիղծների բազմաթիվ հաշիվներ հայտնաբերել, որոնք Twitter–ում պատմում են երեխաների նկատմամբ իրենց հակումների մասին։ Ընդ որում, նրանք բոլորը նշում են, որ չեն հանդիպում երեխաների հետ, այսինքն՝ օրենքը չեն խախտում։ The Sun–ը նշում է, որ մանկապիղծները որպես գլխավոր նկար են օգտագործում մուլտֆիլմերի հերոսների, որոնք դուր են գալիս երեխաներին։

Չնայած այն հանգամանքին, որ նման օգտատերերը հերքում են երեխաների հետ շփումները, նրանք բացեիբաց քննարկում են իրենց սեքսուալ նախասիրությունները եւ պնդում են, որ իրենց սեռական կողմնորոշումը ոչնչով չի տարբերվում նույնասեռականությունից։ Բացի այդ, մանկապիղծները պնդում են, որ իրենք հալածյալ փոքրամասնություն են, փոխանցում է Life–ը։

Որոշ բրիտանացի քաղաքական գործիչներ եւ ՀԿ ներկայացուցիչներ սոցցանցից պահանջել էին արգելափակել մանկապիղծների հաշիվները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ