News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կանխատեսում է, որ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը Հայաստանում 2017 թվականին կկազմի 5,8 տոկոս: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հրապարակած «Աշխարհի տնտեսական վիճակը եւ հեռանկարները» զեկույցում: Զեկույցի համաձայն՝ հաջորդ տարի Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3.8 տոկոս, իսկ 2019 թվականին` 3.6 տոկոս:

ԱՊՀ երկրներում գնաճի մակարդակը 2017-ին տատանվում էր Հայաստանում՝ գրեթե զրոյականից մինչեւ Ադրբեջանում եւ Ուկրաինայում գների երկնիշ ցուցանիշների միջեւ: «Հայաստանում տնտեսությունը կտրուկ վերականգնվել է արագ արդյունաբերական աճի եւ պղնձի բարձր գների արդյունքում», - ասվում է զեկույցում:

Նշվում է նաեւ, որ Ռուսաստանից դրամական փոխանցումների վերականգնումը նպաստում է Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում տնտեսական գործունեության արագացմանը: 2017 թվականին համաշխարհային տնտեսության աճը կազմել է 3 տոկոս: Սա ռեկորդային ցուցանիշ է 2011 թվականից ի վեր: Առաջիկա երկու տարիների ընթացքում փորձագետները ակնկալում են, որ համաշխարհային տնտեսությունը կաճի նույն տեմպերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ