News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին կատարել Փարիզյան համաձայնագրով իրենց պարտավորությունները, քանի որ դա գլոբալ տաքացման դեմ հաղթանակի միակ ճանապարհն է, հաղորդում է AP-ն:

Խոսելով Փարիզի «Մեկ մոլորակ» գագաթաժողովում, Մակրոնն ասել է, որ աշխարհը պարտվում է կլիմայի փոփոխության դեմ մարտում: «Մենք այստեղ լավ ժամանակ ենք անցկացնում, բայց մենք պարտվում ենք մարտում», - ասել է նա՝ հիշեցնելով «շատ վատ լուրերի»՝ այս տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Փարիզի համաձայանգրից դուրս գալու որոշման մասին:

Նրա խոսքով՝ այս «համաձայնագիրը «փխրուն էր»: «Մենք բավականաչափ արագ չենք շարժվում: Ժամանակն է գործել եւ շարժվել ավելի արագ, եւ հաղթել այս ճակատամարտում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ