News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Շիրակի նախկին մարզպետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Ֆելիքս Ցոլակյանը վստահեցնում է, որ մարզպետ աշխատած տարիներին ոչ մի անգամ որեւէ համայնքապետին ներելու համար չի դիմել Սերժ Սարգսյանին։ NEWS.am–ի  հետ զրույցում հայտարարեց, որ մի համայնքապետ քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ բանը չի հասել Սերժ Սարգսյանին։  «Կոնկրետ մեզ մոտ Շիրակի մարզում երբ համայնքապետը համայնքի բյուջեն հավաքագրումներից հետո իր հայեցողությամբ էր տնօրինել, որի արդյունքում քրեական գործ հարուցվեց ու պատասխանատվության ենթարկվեց։ Նախագահի խոսքը դրան էր ուղղված, որ օրենքով պիտի պատասխան տան եւ ներողամտություն չի լինի»։

Հարցին՝ նորմա՞լ է, որ բյուջեի միջոցները վատնած համայնքապետերին մինչ օրս ներել է  Սերժ Սարգսյանը, ոչ թե պատժել, Ցոլակյանը պատասխանեց. «Հանցանք կատարած մարդու մասին չէ խոսքը եղել,  չարաշահումներ են եղել, հանցանքի  մասին եթե խոսք գնար, չեմ կարծում, որ ներողամտություն լիներ։ Հնարավոր է, որ գնացել խնդրել են, բայց էս դեպքում չեմ հիշում, որ գնամ խնդրեմ, նախագահի խոսքը դրա մասին էր, որ մի անհանգստացրեք, մեկ է՝ չեմ ներելու։ Զգաստացնող խոսք էր, եւ որեւէ վատ բան չկա դրա մեջ, որ համայնքները խոշորացնում են ավելի մեծ հնարավորություն է լինում։ Մարդը ուզում էր զգուշացնել, որ խելոք մնացել, չարաշահումներ չանեք, ներում չի լինելու»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին, Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ